Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել…

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել անկեղծ լինել՝ նշելով, որ կազմակերպությունը նաև պետք է իր իրավական ու բարոյական պատասխանատվությունը կրի ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Թեհրանի դեմ իրականացվող պատերազմական գործողությունների վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Վերջինիս փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին պատասխանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որը մտահոգություն էր հայտնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված գործողությունների պատճառով առաջացած «գլոբալ տնտեսության համար լուրջ ռիսկի» վերաբերյալ և կոչ էր արել ջանքեր գործադրել «մարտական ​​գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»։
Արաղչին, մասնավորապես, կոչ է արել իրերն իրենց անուններով կոչել։

«Հարգելի պարոն գլխավոր քարտուղար, եկեք իրերը իրենց անունով կոչենք։ Սա «մարտական ​​գործողություն» չէ. սա Իրանի դեմ երկու միջուկային զինված ռեժիմների կողմից ձեռնարկված «ագրեսիայի չհրահրված ակտ» է»։ Մենք «լուրջ դիվանագիտական ​​​​բանակցությունների» մեջ էինք, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը վերջին 9 ամիսների ընթացքում երկրորդ անգամ հարձակվեցին Իրանի վրա։
Դուք մտահոգված եք «գլոբալ տնտեսության համար լուրջ ռիսկի» մասին. իսկ ի՞նչ կասեք անմեղ քաղաքացիների, այդ թվում՝ Մինաբ քաղաքում կոտորված 175 փոքրիկ հրեշտակների և վերջին 7 օրվա ընթացքում Իրանում սպանված ու խեղված շատերի մասին», — ասել է Արաղչին Գուտերեշին։

Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ ՄԱԿ-ը պետք է անկեղծ լինի և կրի իր իրավական և բարոյական պատասխանատվությունն Իրանի դեմ, իր իսկ խոսքով՝ «այս անօրինական պատերազմի վերաբերյալ»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով