Հարված է հասցվել Թեհրանի Մաջիդիե հայկական թաղամասին, 1 հայ երեխա է վնասվածքներ …

‼️ Հարված է հասցվել Թեհրանի Մաջիդիե հայկական թաղամասին, 1 հայ երեխա է վնասվածքներ ստացել: Ըստ լուրերի՝ հարվածից հետո 20 մարդ զոհվել է, նրանց թվում հայեր չկան:
🗣 Այդ մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնել է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։
Հարցին՝ ինչու է թիրախավորվել Թեհրանի հենց հայկական թաղամասը, Քեշիշյանը պատասխանել է․ «Նրանք թիրախավորում են ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև ոստիկանատները, այդ տարածքում ոստիկանատուն կար։ Մյուս տեղերն էլ, որ նորից հայկական թաղամասերին մոտիկ էին, ոստիկանատներ են եղել, որ հարվածվել են»։ |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով