Իրանական Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելա…

Իրանական Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում երկրում վնասվել է 19 734 քաղաքացիական կառույց։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Մարդասիրական կազմակերպությունը հայտարարել է, որ վնասված շինությունների թվում են 77 բժշկական կենտրոն և 65 կրթական հաստատություն։
Նաև հաղորդվել է Կարմիր մահիկի կողմից շահագործվող 16 օբյեկտի վնասվելու մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1300-ը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով