Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական կոմիտե են կանչել: Այս մաս…

⚖️ Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական կոմիտե են կանչել: Այս մասին «Ազատության» տեղեկությունը հաստատել է խորհրդի անդամներից արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
📣 Դանիելյանի պնդմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործի շրջանակում Քննչական հրավերի նպատակը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ձախողումն է:
🔸 Քննչական հրավիրվածների բացակայության պատճառով ընդհատվել է Գերագույն հոգևոր խորհրդի՝ օրերս մեկնարկած ժողովը: Քննչականից հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ:
📌 Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը սկսվել էր մարտի 10-ին։ Մայր Աթոռի հաղորդագրության համաձայն՝ քննարկման առարկա պետք է դառնային եկեղեցական կյանքը հուզող խնդիրները։ |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով