Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախա…

Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրության, երկրում կատարվող բարեփոխումների և զարգացումների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է ներկաների հարցերին։ Նա նդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին, խաղաղության հաստատման և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման ելակետերին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով