Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնու…

🇦🇲🇪🇺 Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։
📣 Բրունները շեշտել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի հետևողական քայլերը կհանգեցնի սպասված վերջնարդյունքին։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է բարեփոխումների առաջմղման նպատակով ԵՄ կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
🗣 Բրունները հանդիպել է նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Համատեղ ասուլիսում Սարգսյանը նշել է, որ ԵՄ գործընկերների կողմից տրամադրված գործողությունների ծրագրում որևէ ժամկետային սահմանափակում չկա և հայկական կողմից է կախված, թե դրանք ինչ ժամկետում արագ և որակով կիրականացնի։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով