Հրապարակային պետք է ցույց տանք մեր սպառազինությունը։ Այս մասին Կապանում քաղաքաց…

🇦🇲 Հրապարակային պետք է ցույց տանք մեր սպառազինությունը։ Այս մասին Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
🗣 «Մենք, սակայն, դա անում ենք խաղաղությունը ընդգծելով և խաղաղության համատեքստում. խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն»,- ասել է նա։
📌 Փաշինյանն ընդգծել է, որ ցուցադրելու են միայն իրենց կառավարության օրոք և հիմնականում 2022-ից հետո ձեռքբերված սպառազինությունը։ |tert.am|
🔸 Փաշինյանն այս գաղափարը մեկնաբանում է նրանով, որ ավելի վաղ արված իր առաջարկից հետո շատ մեծ թվով քաղաքացիներ են ցանկացել տեսնել նոր ձեռքբերված սպառազինությունը։
❗️Փաշինյանը նախկին նախագահներին առաջարկել է տանել, ցույց տալ բանակի վերջին տարիների սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը։ 🗣 «Մենակ էն ամենապինդ դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի»…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով