‼️ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում Իրանի տարրական դպրոցի վրա կատարված հարձակման համար. Amnesty International
🔻 Օգտագործելով արբանյակային լուսանկարներ, տեսագրություններ և փորձագետների հետ հարցազրույցներ՝ Amnesty-ն հայտնել է, որ հետաքննությունը ցույց է տվել, որ դպրոցը ուղիղ հարվածի է ենթարկվել՝ ԻՀՊԿ հարևանությամբ գտնվող ևս մոտ տասը շինությունների հետ միասին։
🔻 «Սա մատնանշում է այն, որ ամերիկյան ուժերը հարվածի ժամանակ չեն ձեռնարկել հնարավոր նախազգուշական միջոցները՝ քաղաքացիական բնակչության շրջանում վնասներից խուսափելու համար, ինչը միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտում է»,- հայտարարել է կազմակերպությունը։ |news.am|
Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցը թիրախավորվել էր Իրանի վրա իսրայելաամերիկյան հարձակման առաջին օրը, երբ աշակերտներն առավոտյան դասի էին։
Թողնել պատասխան