Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում Էդիտա Գզոյանին վերականգնելու հարց օրակարգում չկա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի աշխատակազմի հետ ունեցած հանդիպման արդյունքները։
Հարցին, թե հանդիպման ընթացքում արդյոք բարձրացվե՞լ է Էդիտա Գզոյանին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերականգնելու հարցը, նախարարը պատասխանել է.

«Տնօրենին վերականգնելու հարց չկա»։
Նախարարն ընդգծել է, որ Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվել է կառավարման հետ կապված խնդիրների պատճառով։
«Խնդիրները տարբեր են, մենք առիթ ունեցել ենք միասին շատ երկար ու մանրամասն խոսել բոլոր խնդիրներից, և ես կարծում եմ, որ բոլոր հարցերը ստացել են իրենց պատասխանները։ Ես տիկին Գզոյանին շատ գնահատում եմ՝ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը և գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Այդ իմաստով, կարծում եմ, որ մեր համագործակցությունն ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, կառավարումը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ և կառավարչական խնդիրները պետք է լուծվեն»,- ասել է նախարարը։
Թողնել պատասխան