Իսրայելը պնդում է, որ ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի անվտանգության խորհրդ…

Իսրայելը պնդում է, որ ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մարտի 17-ի գիշերը հարվածել է տեղակայման այն վայրին, որտեղ այդ պահին եղել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Նման պնդում է անում Times of Israel-ը՝ հղում անելով ՑԱԽԱԼ-ի հայտարարությանը։
Ավելի ուշ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ևս հայտարարել է, որ հարվածի հետևանքով սպանվել է «Իրանի փաստացի ղեկավար» (սա ուղիղ մեջբերում է Կացի հայտարարությունից՝ խմբ.) Լարիջանին։
Իրանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։ 
Իսրայելի 12-րդ ալիքի՝ Իսրայելի անվտանգության ծառայություններում աղբյուրը պատմել է, որ մարտի 16-ի ցերեկը ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ Լարիջանին պետք է ժամաներ Թեհրանում իր բնակարաններից մեկը։ Ըստ իսրայելական կողմի՝ բնակարանում Լարիջանին եղել է որդու հետ միասին, երբ եղել է հարվածը։ 
«Նա փրկվելու շանս չուներ այդպիսի հարվածից հետո»,- հայտարարել է 12-րդ ալիքի աղբյուրը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով