Անչափահասները՝ դատարանում. ինչ հանցագործությունների մեջ են ներգրավված
2025 թվականին դատարանի առջև կանգնած 62 անչափահասների մեծ մասը եղել է 16–18 տարեկան: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սոցիալական մեկուսացումը և կրթությունից դուրս մնալը ազդում են հանցավոր վարքագծի ձևավորման վրա, իսկ դատարանները հաճախ նախընտրում են կիրառել պայմանական ազատազրկում՝ առաջնահերթ համարելով դաստիարակչական և վերասոցիալականացման գործոնը։
🔻Անչափահասներից 27-ի նկատմամբ դատարանները պատիժ են նշանակել ազատազրկման ձևով, մեծամասամբ՝ 2-3 տարի ժամկետով: Միայն 6 անչափահասի նկատմամբ է պատիժ նշանակվել 3-5 տարի ժամկետով:
Հանցագործություն կատարած 27 անչափահաս ոչ աշխատել է, ոչ՝ սովորել, ինչը վկայում է սոցիալական որոշակի խնդիրների մասին։ Չզբաղված անչափահասներից 16-ը դատապարտվել են Երևան քաղաքի դատարանում, 5-ը՝ Լոռու մարզի, 3-ը՝ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարաններում և այլն:
🔗 Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Թողնել պատասխան