Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Իրանի ղեկավարությունը …

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Իրանի ղեկավարությունը սխալվել է, եթե կարծում է, որ Պարսից ծոցի արաբական երկրներն ունակ չեն պատասխանելու նրա գրոհներին։

«Եթե Իրանը ենթադրել է, թե Պարսից ծոցի արաբական պետությունները չեն կարող պատասխանել իր ագրեսիային, ապա սխալվել է։ Թե՛ Սաուդյան Արաբիան, թե՛ տարածաշրջանի մյուս երկրներն ունեն դրա համար անհրաժեշտ ռազմական հնարավորությունները, և անհրաժեշտության դեպքում մենք դրանք բոլորը կօգտագործենք», — ընդգծել է նախարարը՝ հանդես գալով Էր Ռիադում 12 արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Al Hadath հեռուստաընկերությունը։

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Իրանի նկատմամբ վստահությունը լիովին խաթարվել է», և որ Թեհրանն, իր կարծիքով, «չի հավատում իր հարևանների հետ երկխոսությանը»։
Ըստ նրա՝ Իրանը «շանտաժի է դիմում իր քաղաքական նպատակներին հասնելու համար»։

«Նա ներողություն է խնդրում, սակայն դա նաև հնչում է սոսկ որպես մեր երկրներին շանտաժի ենթարկելու փորձ։ Ցանկացած էսկալացիա կհանդիպի միայն պատասխան էսկալացիայի», — ասել է նախարարը մամուլի ասուլիսում։

Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ «հուսով է, որ Իրանի հարձակումները Պարսից ծոցի երկրների վրա կդադարեն»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով