Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի նախագծում հստակ հիշատակվում է Հայաստանյայց …

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի նախագծում հստակ հիշատակվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կան մտավախություններ, որ Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերի հիշատակումը Սահմանադրության տեքստից դուրս կգա:
«Մենք աշխատում ենք Սահմանադրության նախագծի վրա: Ես այսօր էլ եմ անցել Սահմանադրության նախագծով: Եվ այնտեղ շատ հստակ հիշատակվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին»,-ասաց Փաշինյանը:
ՀՀ արդարադատության նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ Սահմանադրության նոր տեքստի նախագիծն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով