Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի 80 ռազմական թիրախի, այդ մասին հայտն…

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի 80 ռազմական թիրախի, այդ մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

««Ճշմարիտ խոստում 4» գործողության 63-րդ ալիքի շրջանակներում հրթիռային համակարգերով և անօդաչու թռչող սարքերով 80 տարբեր ռազմական օբյեկտ է անվրեպ խոցվել Իսրայելի հարավում և կենտրոնական մասում, այդ թվում՝ Ռիշոն լե Ցիոն քաղաքի մերձակայքում, ինչպես նաև Թել Ավիվի արևելքում և հարավում», — կորպուսի հայտարարությունը մեջբերել է IRNA գործակալությունը։

Գիշերը ԻՀՊԿ-ն նաև հայտնել է Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ամերիկյան բազաների վրա գրոհների մասին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով