🇪🇺🇦🇲 ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին🗣️ «Եվրամիությունը լրացուցիչ 140 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ բարեփոխումները խթանելու և երկկողմ համագործակցությունը խորացնելու»։
📣 Այս մասին հայտարարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում։
🔴 Մարթա Կոսը նշեց, որ Հայաստանը Եվրամիության համար վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում՝ ընդգծելով տարածաշրջանի աճող նշանակությունը աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։
🗣️ «Սա կարևոր տարի է Հայաստանի համար, մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կհաջորդի առաջին անգամ երբևէ անցկացվող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը: Սա վկայում է այն մասին, թե որքան է բարձրացել այս տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար, և որքան է խորացել մեր գործընկերությունը»,- ասաց նա։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան