Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է: «Առանց թույլտվության ըն…

‼️ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է:
🗣 «Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ձերբակալվել են 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով