Հայաստանի Անկախության հռչակագրի խնդիրը և Սահմանադրության խնդիրը Հայաստանի ներքին…

Հայաստանի Անկախության հռչակագրի խնդիրը և Սահմանադրության խնդիրը Հայաստանի ներքին խնդիրն է, Հայաստանը դա որևէ արտաքին ուժի հետ չի քննարկել և չի քննարկելու:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու, Սահմանադրության ներածությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու վերաբերյալ հարցին:

«Անկախության հռչակագրի խնդիրը և մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ և ոչ թե ուրիշներին՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար: Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է, արդյունքում կախվածության հռչակագիր է»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ այդ միջավայրում հնարավոր է ապրել միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով: Իսկ արտաքին օգնություն ակնկալելը դնելու է շարունակաբար ահագնացող կախվածության մեջ նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալվում է:

Անկախության հռչակագրի և Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է. Փաշինյան

Անկախության հռչակագրի և Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է. Փաշինյան
#news #armenia #armenpress #pashinyan
ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով