Հայաստանում պետական և համայնքային լայնածավալ ծրագրերի շնորհիվ ավելանում է մանկապարտեզների հասանելիությունը: Գյուղական համայնքներում կառուցվում են նոր կրթահամալիրներ, ներդրվում են 0-2 տարեկանների համար մսուրային խմբեր, և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները արդեն ստանում են անվճար նախադպրոցական կրթություն ՝ առանց ֆինանսական խոչընդոտների:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության ապահովումը շարունակում է մնալ պետական առաջնահերթ ուղղություններից մեկը: Այս ուղղությունը բխում է կրթության զարգացման ռազմավարությունից, և վերջին տարիներին այս ոլորտում իրականացվել են լայնածավալ համակարգային աշխատանքներ՝ յուրաքանչյուր երեխայի համար ապահովելու մանկապարտեզ հաճախելու հնարավորությունը:

Թողնել պատասխան