Շրի Լանկան մերժումով է պատասխանել կղզու հարավում գտնվող քաղաքացիական օդանավակայանում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ ընդունելու վերաբերյալ մարտի սկզբին ուղարկված ԱՄՆ-ի դիմումին: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեն։
«ԱՄՆ-ն ցանկանում էր մարտի 4-ից մինչև 8-ը Մաթալա Ռաջապակսա միջազգային օդանավակայան տեղափոխել երկու ռազմական ինքնաթիռ՝ ութ հականավային հրթիռներով, բայց մենք մերժումով ենք պատասխանել», — Դիսանայակեի խոսքը մեջբերում է The Straits Times հրատարակությունը։
Նա մերժումը բացատրել է երկրի չեզոքությունը պահպանելու ցանկությամբ՝ չպարզաբանելով, թե արդյոք ԱՄՆ-ի դիմումը վերաբերում էր Շրի Լանկան որպես Իրանի դեմ գործողությունների բազա օգտագործելուն։
Նախագահի խոսքով՝ Իրանն իր հերթին խնդրանք էր ներկայացրել, որ Շրի Լանկայի նավահանգիստ մուտք գործեն իր երեք նավերը, որոնք Հնդկաստանից վերադառնում էին ռազմածովային զորավարժություններից հետո, սակայն այս դիմումը ևս չի բավարարվել։
Թողնել պատասխան