Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ հակամարտել իր հարևան երկրների հետ։ Այ…

Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ հակամարտել իր հարևան երկրների հետ։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իսլամական երկրներին և մեր սիրելի հարևաններին. դուք մեր եղբայրներն եք, և մենք մտադիր չենք ձեզ հետ կոնֆլիկտի մեջ մտնել։ Մեր տարաձայնությունների միակ շահառուն սիոնիստական ռեժիմն է»,-գրել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահը նաև շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ՝ կոչ անելով անցյալում թողնել բոլոր տարաձայնությունները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով