Փետրվարի 28-ից ի վեր Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել հայաստանաբնակ ՀՀ…

Փետրվարի 28-ից ի վեր Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել հայաստանաբնակ ՀՀ 12 քաղաքացի, որոնք հանդիսանում են տարբեր ոլորտների պայմանագրային աշխատողներ:
Քաղաքացիներից 9-ը ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան: Մարտի 17-18-ն Իրաքում ՀՀ դեսպանությունն աջակցել է Հայաստան նրանց վերադարձին՝ Բաղդադ-Քուվեյթ-Ռիյադ-Թբիլիսի-Երևան երթուղով։
Մասնավորապես, Իրաքում ՀՀ դեսպան Ռուբեն Սողոյանի ուղեկցությամբ նրանք մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադ։ Քուվեյթում և Իրաքում ՀՀ դեսպանություններն օժանդակություն են ցուցաբերել ՀՀ քաղաքացիների Սաուդյան Արաբիայի մուտքի արտոնագրեր ստանալու, ինչպես նաև ցամաքային ուղևորափոխադրումն անվճար և ուղեկցությամբ ապահովելու հարցում։
Իրաքում մնում են ՀՀ 3 քաղաքացիներ, որոնցից 2-ն ունեն պայմանագրային պարտավորություններ, մյուս քաղաքացին հայտնել է, որ նախընտրում է սպասել:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով