Դիտարկմանը, որ հիբրիդային հարձակումների վերաբերյալ պնդումների սլաքները ուղղվում…

🇦🇲🇷🇺 Դիտարկմանը, որ հիբրիդային հարձակումների վերաբերյալ պնդումների սլաքները ուղղվում են Ռուսաստանի կողմ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց.
🔻 «Երկրի անուն եք տալիս (ՌԴ՝ խմբ.), կարո՞ղ ենք սուտ տեղեկատվության թելերի մի զգալի մասը տանել մի կոնկրետ երկիր, այո կարող ենք: Եվ դուք մի պատկերացրեք կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից ամեն ինչ կազմակերպվում և կառավարվում է:
🔻 Կարո՞ղ եք տեսնել ՌԴ խորհրդարանի պատգամավորներ, որոնք ՀՀ ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որոնք ասելու իրավունք չունեն, որովհետև ներքին քաղաքականությանը խառնվել է:
🔻 Կարո՞ղ եք տեսնել տարբեր տրամաչափի պաշտոնյաների գործողությունների մեջ, փորձագիտական շրջանակներից էդպիսի բաներ, մի փոքր Google անելուց հետո կարող եք տեսնել»:
Եթե ՌԴ-ն ունի սեփական փորձը հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու և պատրաստ է կիսվել, մենք դեմ չենք, թող կիսվեն, մենք էլ կտեսնենք՝ դա ինչ փորձ է:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով