#վերլուծական Ագրեսիայի վերահասցեագրում․ վտանգավոր մեխանիզմ Ագրեսիայի վերահասցեագ…

#վերլուծական
🧠 Ագրեսիայի վերահասցեագրում․ վտանգավոր մեխանիզմ
⚠️ Ագրեսիայի վերահասցեագրումը՝ երբ մարդը չի կարողանում իր զայրույթն ուղղել իրական թիրախին և այն տեղափոխում է ավելի թույլի վրա, վաղուց նկարագրված երևույթ է։ Դա չի լուծում առաջնային խնդիրը, այլ հաճախ վերածվում է վարքային սովորության՝ մեծացնելով ագրեսիվության մակարդակը։
Այս նույն մեխանիզմը կարող է գործել նաև հասարակական մակարդակում՝ ձևավորելով «թշնամիների» և «քավության նոխազների» փնտրտուք։ Արդյունքում ագրեսիան ուղղվում է առավել խոցելի խմբերի կամ անհատների դեմ՝ խորացնելով լարվածությունն ու ատելությունը։
🔗 ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՎԵՐԼՈւԾԱԿԱՆԸ՝ Առավոտում

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով