🇮🇷 Միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանցումը բանակցություն չէ. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի
🗣 «Այս պահին մեր քաղաքականությունն է շարունակել դիմադրությունը: Ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել: Բարեկամական երկրների միջոցով հաղորդագրությունների փոխանցումը և ի պատասխան՝ մեր դիրքորոշումը հայտնելը կամ անհրաժեշտ նախազգուշացումներն անելը բանակցություններ չեն: Տարածաշրջանի շատ արտգործնախարարներ են կապվել Թեհրանի հետ, բայց Իրանի դիրքորոշումը մնում է սկզբունքային և հաստատուն:
🔸 Թշնամին պետք է դաս քաղի, որ այլևս երբեք նույնիսկ չմտածի ևս մեկ հարձակում սկսել, իսկ իրանցի ժողովրդի տառապանքների համար պետք է փոխհատուցում տրամադրվի»,- ասել է դիվանագետը։ |armenpress.am|
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեվիթը ասել է, որ Իրանը պետք է ընդունի պարտությունը. «Եթե Իրանը չընդունի ներկայի իրականությունը, եթե չհասկանա, որ պարտվել է ռազմական առումով և շարունակելու է պարտված լինել, նախագահ Թրամփը կապահովի, որ նրանք ավելի ուժեղ հարված ստանան, քան երբևէ»,- ասել է Լևիթը:
Թողնել պատասխան