📢 «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը 2026-ի ապրիլի 24-26-ը կազմակերպում
է ընտրությունների լուսաբանման արտագնա դասընթաց, որի նպատակն է լրագրողներին գիտելիք և հմտություն փոխանցել ընտրական գործընթացների ու դրանք լուսաբանելու վերաբերյալ։Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ընտրական իրավունքի, ՀՀ ընտրական օրենսգրքի ու ընտրությունների ընթացքում լրագրողական աշխատանքի առանձնահատկությունների մասին։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան՝
🔸 ընտրությունների լուսաբանման հիմնական սկզբունքներին,
🔸 ընտրատեղամասերում և դրանից դուրս լրագրողների գործունեության առանձնահատկություններին,
🔸 ընտրական գործընթացի իրավական շրջանակին,
🔸 լրագրողների իրավական պաշտպանության առանձնահատկություններին,
🔸 ընտրությունների ժամանակ փաստերի ստուգման գործիքակազմին և այլն։
Դասընթացի ավարտից հետո, 2026-ի հունիսի 7-ին մասնակիցները «Հետք»-ի համար կլուսաբանեն խորհրդարանական ընտրությունները։
❗️ Հայտերն ընդունվում են մինչև 2026-ի ապրիլի 5-ը ներառյալ։
❗️ Հարցերի դեպքում կարող եք գրել kristine@hetq.am էլեկտրոնային փոստին կամ զանգահարել 094-44-24-52 հեռախոսահամարով։
🔗 Գրանցման հայտը՝
https://forms.gle/sTnD75N7owFoxxcC7
Ընտրությունների լուսաբանման դասընթաց 2026
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը 2026 թվականի ապրիլի 24-26-ը կազմակերպում է ընտրությունների լուսաբանման արտագնա դասընթաց, որի նպատակն է լրագրողներին գիտելիք և հմտություն փոխանցել ընտրական գործընթացների ու դրանք լուսաբանելու վերաբերյալ։…
Թողնել պատասխան