2026թ. մայիսի 1-4-ը Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովին Հայաստանը …

🇦🇲🇪🇺 2026թ. մայիսի 1-4-ը Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ ԵՄ-ն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին:
📌 ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը:
📌 Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները:
[ՀՀ ԱԳՆ]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով