Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն նախնական համաձայնությամբ կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 1…

🌐💰 Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն նախնական համաձայնությամբ կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 10 մլն 542 հզր 500 ՀՀ դրամի փողերի լվացում. ՔԿ
🔍 ՔԿ-ում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սույն անձինք ֆեյսբուքում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայանալով այդ անձանց ընկերներին և բարեկամներին՝ նրանց անունից պահանջել են գումար:
💴 Այն ստանալու համար տրամադրել են էլեկտրոնային դրամապանակներ կամ ՀՀ-ում կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող տնտեսվարողների էլեկտրոնային դրամապանակների ու բանկային քարտերի տվյալները և հափշտակել են տուժողների փոխանցած գումարները:
👨‍⚖️ Դ.Գ.-ի նկատմամբ խափանման միջոց կիրառվել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, իսկ Վ.Ս.-ի նկատմամբ՝ կալանավորումը: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
💰 Պատճառված վնասից վերականգնվել է 686 հզր ՀՀ դրամը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *