Հայաստանում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը շարուն…

Հայաստանում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը շարունակում են մնալ Կառավարության առաջնահերթություններից: Նախատեսված է իրականացնել ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ՝ ներառված տարբեր ռազմավարական փաստաթղթերում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը՝ ընդգծելով, որ ջրային ոլորտում իրականացվող ծրագրերը հիմնականում իրականացվում են միջազգային գործընկերների աջակցությամբ, իսկ նախարարությունը հանդես է գալիս որպես համակարգող մարմին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով