Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասվել է պատմամշակութային ժառանգության 13…

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասվել է պատմամշակութային ժառանգության 131 օբյեկտ, այդ թվում՝ համաշխարհային նշանակության վայրեր: Այդ մասին հայտնել է Իրանի մշակույթի նախարարությունը։

«Վնասված պատմական օբյեկտների թիվը, որը կազմում էր 114, ավելացել է մինչև 131: Դրանք համաշխարհային, ազգային և տարածաշրջանային նշանակության օբյեկտներ են: Դա վկայում է վնասի աճող մասշտաբների և անհապաղ միջամտության ու մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ միջազգային հանրության ուշադրության անհրաժեշտության մասին», — մեջբերում է հայտարարության տեքստից Իրանի կառավարության մամուլի ծառայությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով