Երևանի թիվ 94 մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա են անում. նրանք պնդում …

🔸 Երևանի թիվ 94 մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա են անում. նրանք պնդում են, որ նորանշանակ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը ճնշում է գործադրում աշխատակիցների վրա, սաների ներկայությամբ ստորացնում նրանց:
💬 Փառանձեմ Միրիբյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում 10 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ պատմեց ակցիայի մասնակից Աննա Կիրակոսյանը:
🗣 «Մենք հիմա ստորագրահավաքով դիմում ենք գրում քաղաքապետարանին նույն պահանջով։ Երեկ դիմումը ներկայացրել ենք, դեռ պատասխան չունենք։ Երեկ հանդիպել ենք քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Հակոբյանի հետ, զրուցել ենք, ասեցին, որ մեր խնդրին անպայման լուծում կտան, այսօր էլ հրավիրել են վարչական շրջան՝ համայնքապետի հետ հանդիպման»,- նշեց նա: |news.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով