Իրանի կողմից կենտրոնական Իսրայելի վրա բալիստիկ հրթիռային հարձակման հետևանքով վիր…

Իրանի կողմից կենտրոնական Իսրայելի վրա բալիստիկ հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ, այդ թվում՝ մի երիտասարդ աղջիկ, որը ծանր վիճակում է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Times of Israel-ը։
Մասնավորապես, հայտնի է, որ բուժօգնություն է ցուցաբերվել 11-ամյա աղջկա, որը ծանր վիճակում է բեկորային հարվածից հետո։ Պայթյունից տուժել են նաև 36-ամյա մի կին և 13-ամյա տղա։
Եվս 11 մարդ ավելի մանր վնասվածքներ է ստացել։
Իսրայելը հայտնել է, որ իրանական հրթիռը կրել է կասետային ռումբի մարտագլխիկ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով