Հայաստանում 128 կուսակցություն է գործում, 3-ը գրանցվել է 2026-ին2026 թվականի մա…

🗳 Հայաստանում 128 կուսակցություն է գործում, 3-ը գրանցվել է 2026-ին
2026 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված 128 կուսակցություն կա։ Ըստ Արդարադատության նախարարության տրամադրած ցուցակի՝ գործող այս կուսակցությունների կեսից ավելին՝ 68 կուսակցություն, պետական գրանցում ստացել է վերջին 10 տարիներին, 3-ը՝ 2026 թվականի առաջին եռամսյակում։
Այս տարի գրանցված 3 կուսակցությունները՝ «Միասնական ազգային սահմանադրական» (ՄԱՍԿ), «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», «Բոլորին դեմ եմ» կուսակցությունները հայտարարել են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախընտարական շրջաններն ընդհանուր առմամբ աչքի են ընկնում քաղաքական նոր կուսակցությունների ստեղծմամբ։ Կուսակցությունների գրանցման ամենաակտիվ շրջանը նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ է եղել։
📌 Ավելի քան երկու տասնյակ կուսակցություններ արդեն հայտարարել են առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին։ Դրանց մի մասը առանձին կներկայանա, մյուս մասը՝ դաշինքով։ Թե քվեաթերթիկի վրա ընտրողը որ ուժերի անունները կտեսնի, հստակ կդառնա մայիսի 3-ին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով