🔴 Փաշինյանը քաշեց «կարմիր գիծը» կամ challenge ընդդիմությանը
Ամենևին համաձայն չեմ Փաշինյանի ուղերձի հետ կապված այն տեսակետների հետ, որ նա «ոչինչ չասաց», «ջուր ծեծեց» և այլն։ Եթե դիտարկում ենք ոչ թե մակերեսային, այլ խորքային բովանդակությամբ, ապա ասելիք կար ու այն հստակ էր և ուներ հասցեատերեր։
Տվյալ իրավիճակում՝ ընդդիմության հանրահավաքից առաջ, Փաշինյանը challenge է անում ընդդիմությանը՝ քաշելով «կարմիր գիծ»։
Քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը իր համար սահմանեց ամենաբարձր նշաձողը՝ բացառելով երկխոսության, իրեն ներկայացվող պահանջների, առավել ևս՝ հրաժարականի որևէ քննարկում։
Հերթը ընդդիմությանն է, որը կա՜մ պետք է ընդունի Փաշինյանի challange-ը ու ինքը ևս գնա վա բանկ՝ պատրաստ լինելով թե՜ փողոցային պայքարի, թե՜ մանդատները վայր դնելու, թե՜ այլ գործընթացների, որը ըստ իս՝ Փաշինյանի դեմ պայքարելու միակ հնարավոր տարբերակն է, կա՜մ էլ Փաշինյանը հերթական անգամ այս խաղում հաղթող է դուրս գալու, որովհետև նա պատրաստ է գնալ վա բանկի, իսկ իր ընդդիմադիրները՝ ոչ։
Մեկ բան հստակ է․ այս ամենի ավարտին ներքաղաքական պայքարում լինելու է հաղթող և լինելու է պարտվող, սակայն անկախ նրանից, թե ով կլինի հաղթողը, նա այդ հաղթանակը ամրագրելու է կապիտուլյացիայի ակտով։
@armgeopolitic

Leave a Reply