Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ …

‼️ Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին։
🔸 Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կրոնի ու հոգևոր արժեքների դերը ժողովուրդների խաղաղ համակեցության գործում և կարևորվել հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերն աշխարհում խաղաղության հաստատման ուղղությամբ։
🔸 Զրուցակիցներն ընդգծել են կրոնի և հոգևոր արժեքների դերը ժողովուրդների ապահով, բարօր ու առաջընթաց կյանքի կերտման գործում։ Կարևորվել են հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության հաստատման և ժողովուրդների լուսավոր գալիքի։
[Մայր Աթոռ]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով