Անկարան մտադիր է պաշտպանել երկիրը տարածաշրջանում շարունակվող հակամարտությունից՝…

🇹🇷🇮🇷🇮🇱 Անկարան մտադիր է պաշտպանել երկիրը տարածաշրջանում շարունակվող հակամարտությունից՝ անվտանգության սպառնալիքների աճի ֆոնին
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Մեծ Ազգային ժողովում «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության նիստում։
«Պատերազմը շարունակվում է՝ բարձրացնելով սպառնալիքների մակարդակը։ Մեր առաջնահերթությունն այս ժամանակահատվածն առանց կորուստների հաղթահարելն է։ Մենք վճռական ենք Թուրքիային հեռու պահել այս կրակից», — ասել է Թուրքիայի նախագահը։
Մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները՝ Էրդողանը ընդգծել է, որ հակամարտության սրացումը միայն վատթարացնում է տարածաշրջանում իրավիճակը։
«Մենք չպետք է մոռանանք, որ այս պատերազմում թափված արյան յուրաքանչյուր կաթիլը կդառնա «կյանք տվող ջուր» Նեթանյահուի համար՝ երկարացնելով նրա քաղաքական կյանքը», — ասել է Էրդողանը։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով