Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների արդյունքներն ամփոփվել են և շո…

Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների արդյունքներն ամփոփվել են և շուտով կմեկնարկի հայտագրման գործընթացը։
Այն կմեկնարկի ապրիլի 15-ից և կտևի մինչև մայիսի 10-ը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշեց, որ բոլոր դիմորդները պարտադիր պետք է հայտագրվեն՝ անկախ նրանից առաջին փուլի քննությանը մասնակցել են ու գնահատականներից գոհ են։
«Առաջին փուլի քննությունները տեղի ունեցան այս տարվա հունվարին և փետրվարին։ Այդ ժամանակ դիմորդը ընտրում է բացառապես քննական առարկան։ Երբ ապրիլի 15-ից բացվի հայտագրման գործընթացը, առաջին փուլի քննություններին մասնակցածները ևս պետք է հայտագրվեն, որպեսզի ընտրեն բուհը և մասնագիտությունը։ Հակառակ պարագայում դուրս կմնան մրցույթից»,-ասաց Կարո Նասիբյանը։

Բուհերի ընդունելության 2026-ի առաջին փուլի ամփոփում․ ՈՒՂԻՂ

ARMENPRESS NEWS AGENCY
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի ասուլիսը։
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով