Հայկական առաջին ազգային ավիաընկերություն FLYONE ARMENIA-ն ապրիլի 3-ից տվել է Երև…

Հայկական առաջին ազգային ավիաընկերություն FLYONE ARMENIA-ն ապրիլի 3-ից տվել է Երևան — Վիեննա — Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը
Այս մասին հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը տեղի է ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Երևան — Վիեննա — Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Վիեննայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
Տոմսերը հասանելի են flyone.am կայքում և FLYONE բջջային հավելվածում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով