Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամները հաջող են մեկնարկ…

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում առանձին գործիքների եզրափակիչ են դուրս եկել բոլոր 4 մասնակիցները` Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), Արթուր Ավետիսյանը (օղակներ), Արթուր Դավթյանը (օղակներ):
Աշխարհի գավաթի խաղարկության այս փուլից անմիջապես հետո Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը կմասնակցի նաև Խորվաթիայի աշխարհի գավաթին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով