Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած …

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, թե ինչ հարցեր են քվեարկության դրվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8–րդ արտահերթ համաժողովի ընթացքում։

«Այսօրվա մեր լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետեւյալ հարցերը․
— Հաստատել և ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին առաջադրել Կուսակցության ընտրական ցուցակը՝ համաձայն Հավելված N 1-ի (ցուցակում թեկնածուների դասավորությունը որոշվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով։ Քվեարկության արդյունքները հրապարակված են, իսկ Հավելված 1–ի, այսինքն՝ ընտրական ցուցակի նախագիծը, տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)։
— Որպես Կուսակցության ՀՀ Վարչապետի թեկնածու հաստատել Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին (թեկնածունն ընտրվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով․ քվեարկության արդյունքները հրապարակված են)։
— Հաստատել ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ ընտրություններում Կուսակցության Նախընտրական ծրագիրը՝ համաձայն Հավելված N 2-ի (նախագիծն ընդունվել է Վարչության որոշմամբ եւ տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)»,– գրել է ՀՀ վարչապետը։

Նույն գրառման մեջ նաև ընդգծվում է, որ լիագումար նիստի սկզբում բաց քվեարկությամբ կընտրվեն Համաժողովի նախագահողը և քարտուղարները։ Վարչությունը առաջարկել է համապատասխանաբար Վարչության նախագահի և տեղակալների թեկնածությունները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով