Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հեռախոսազրույց է ունե…

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Ստացա հեռախոսազանգ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիից։ Քննարկեցինք ներկայիս իրադրությունը»,- ասվում է գրառման մեջ՝ առանց որևէ այլ մանրամասներ հաղորդելու։

Հեռախոսազրույցի վերաբերյալ գրառում է կատարել նաև Հնդկաստանում Իրանի դեսպանությունը՝ նշելով, որ քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով