Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Այս տեսակի սպառնալիքը, ըստ էության, ռազմական հանցագործություններն ու ցեղասպանությունը օրինականացնելու փորձ է։ Եթե այն իրականացվի, Իրանի զինված ուժերը, անկասկած, վճռականորեն և լայնածավալ կարձագանքեն», — Արաղչիի խոսքերը մեջբերել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը Telegram-ում։
Արաղչին Ֆրանսիայի արտգործնախարարին ասել է, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները կործանարար հետևանքներ կունենան համաշխարհային տնտեսության համար։
«Նման իրավիճակի հետևանքները չեն սահմանափակվի միայն Իրանով և տարածաշրջանով։ Դրանք կործանարար ազդեցություն կունենան համաշխարհային էներգետիկայի և տնտեսության վրա։ Եվ դրա համար միակ պատասխանատվությունը կրելու են ագրեսորները»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։
Ապրիլի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին, եթե Հորմուզի նեղուցը չբացվի մինչև ապրիլի 6-ը։
Թողնել պատասխան