ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կրկին մերժել է դեռևս անցյալ տա…

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կրկին մերժել է դեռևս անցյալ տարի ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի հեղինակած գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը:
🔸 Նախագծի քննարկումը նիստի վերջում որոշակի լարվածություն առաջացրեց Սարգսյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։ Վերջինս իշխող ուժի մյուս անդամների հետ դեմ արտահայտվեց նախագծին այն մտավախությամբ, թե դա կարող է հակառակ արդյունքը տալ, և ավելի շատ մարդիկ կսկսեն արդեն օրինական ճանապարհով խուսափել ծառայությունից։
💬 Նիստի ավարտին նախագծի հեղինակը Քոչարյանին և նրա հետ համակարծիք հանձնաժողավականներին մեղադրեց, թե «թշնամուն անվճար օգնում են 30 տոկոսով կրճատել բանակի թիվը»։ |arm.sputniknews.ru|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով