Անդրադառնալով լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, Քոչարյանը պատասխանեց․
«Երբեք մի ասա երբեք։ Աշխարհը շատ անհանգիստ է։ Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը»։
Նա ընդգծեց, որ Հայաստանի համար ՀԱՊԿ-ի հետ կապված հիմնական խնդիրն առնչվում էր ոչ թե Լեռնային Ղարաբաղին, այլ Հայաստանի սահմաններին։
«ՀԱՊԿ-ի գործողությունները փորձ էր արվում կապել Լեռնային Ղարաբաղի վիճակի հետ, բայց Հայաստանի սահմանների հետ կապված ՀԱՊԿ-ը անելիք ուներ։ Չարեց, չէ՞։ Մեր խնդիրն առաջացել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի հետ, և մենք երկու թե երեք անգամ դիմել ենք ՀԱՊԿ-ի աջակցությանը։ Այդ աջակցությունը, բացի բանավոր խոսքից, որևէ արդյունք մեզ համար չի տվել»,- ասաց Քոչարյանը։
Նա հավելեց, որ հետագա որոշումները կախված կլինեն բացառապես Հայաստանի պետական շահերից։
«Ինչ մեր երկրի շահը կթելադրի, այդպես էլ կշարժվենք»,- նշել է նա։
Թողնել պատասխան