Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ապրիլի 6–ին տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թ. արդյունքները:
Առաջին տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզը, երկրորդ տեղը՝ Կոտայքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզը:Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ներկայացուցիչներ ՀՀ մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից:
Շնորհավորելով Սպորտի միջազգային օրվա առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության հաստատումից հետո նպատակ էր դրվել ունենալ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորման սանդղակ․

Թողնել պատասխան