Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի ընտրություններին առանձին։ Այդ մասին նշված է կուս…

🗳️ Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի ընտրություններին առանձին։ Այդ մասին նշված է կուսակցության հայտարարությունում։
📉 Նշվում է նաև, որ կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով:
💬 «Դրսևորել ենք առավելագույն ճկունություն՝ դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ»,- ասված է հայտարարության մեջ։
Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի ընտրություններին առանձին` միևնույն ժամանակ ընդգծելով, որ պատրաստ են համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով