💰Մոտ $9 մլն-ի նոր պայմանագրեր՝ $1.3 մլն-ի վերադարձի շուրջ վեճի պայմաններում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտպանել է COP17-ի կազմակերպումը «Դոպինգ Սփեյսին» վստահելու որոշումը, թեև ընկերությունը չի վերադարձրել ավելի քան $1.3 մլն-ը, որը նախարարությունը համարում է Ջենիֆեր Լոպեսի համերգից տնտեսված գումար։ Ընկերությունը վիճարկում է այդ պահանջը։ 🔹Առանց մրցույթի, 90 տոկոս կանխավճարով․ կառավարությունը «Դոպինգ Սփեյսի» հետ շուրջ 3.5 մլրդ դրամի՝ ավելի քան $8.9 մլն-ի պայմանագրեր է կնքել՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ 🔹Գումարի վերադարձը դեռ քննարկվում է․ «Կա՛մ կգանք փոխադարձ համաձայնության՝ գումարը հետ վերադարձնելու, կա՛մ կլինի դատական պրոցես»,- ասել է Անդրեասյանը «Ինֆոքոմին»։ 🔹Բանկային երաշխիքից հրաժարվել են, տույժերը չեն գանձել․ ըստ «Ազատության» հետաքննության՝ նախարարությունը Լոպեսի համերգից առաջ հանել է բանկային երաշխիքի պահանջը և չի գանձել համերգի ժամկետի խախտման համար նախատեսված տույժերը։ 🔹Նախարարի բացատրությունը․ «Մեր նպատակը քաշքշուկները չեն, մեր նպատակը հյուրախաղերի կազմակերպումն է»։ Նա առանձին չի պարզաբանել երաշխիքից հրաժարվելու և տույժերը չգանձելու պատճառները։ 📎Ամբողջական հոդվածը՝ ՍիվիլՆեթում
Լիա Ավագյան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտպանել է COP17-ի կազմակերպումը «Դոպինգ Սփեյսին» վստահելու կառավարության…
📺Լռություն Հանրայինի եթերում․ ինչպես Հանրայինը շրջանցեց Արցախի հայաթափման տարելիցի թեման Սեպտեմբերի 19-ին Հանրային ՀԸ-ի լրատվական թողարկումները շրջանցել են Արցախի հայաթափման երրորդ տարելիցը՝ ըստ Media.am-ում հրապարակված հոդվածի։ 🔹 Առաջինի լրատվական ալիքը չի հրապարակել հետահայաց նյութեր, չի լուսաբանել դեպի Եռաբլուր երթն ու արցախցի գործիչների հայտարարությունները։ 🔹 Գլխավոր թողարկման ընթացքում լուսաբանվել են Անկախության տոնի համերգները, իսկ հաղորդումն ավարտվել է վարչապետի՝ «Նոա» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան կենտրոն կատարած այցով։ 📎Ամբողջական հոդվածը՝ ՍիվիլՆեթում
🇦🇲 Հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ ՍիվիլՆեթը զրուցել է Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ անկախության անցած ճանապարհի, խաղաղության գործընթացի և Արցախի մասին։ Հարցազրույցից մի քանի միտք՝ 🔹Անկախության ակունքների մասին․ «Ակունքները միշտ պետք է վերաիմաստավորել, արդիական նոր վերլուծության ենթարկել, բայց ոչ երբեք ուրանալ»։ 🕊Խաղաղության մասին․ «Պետք է հաշտ ապրենք։ Այդ հաշտությունը պետք է փոխադարձ լինի, պետք է լինի փոխադարձ հարգանքի վրա»։ ⚠️Իշխանության վարած քաղաքականության մասին․ «Սա խաղաղության ճանապարհ չէ, սա հաշտեցման ճանապարհ չէ, սա Հայաստանի այսօրը և վաղը դատապարտելու ծուղակ է»։ 🏛Արցախի մասին․ «Արցախը պիտի դուրս չգա պետական դիվանագիտական օրակարգից»։ 👤«Փրկչի» սպասման մասին․ «Քանի դեռ մենք փրկչի հետևից ենք գնում, մենք գնում ենք դեպի մայրամուտ»։ 🛡Պատրաստ լինելու անհրաժեշտության մասին․ «Մենք պետք է պատրաստվենք բոլոր առումներով՝ կրթությունից մինչև պաշտպանություն, դիվանագիտությունից մինչև տնտեսություն»։ ▶️Դիտեք ամբողջական հարցազրույցը
«Սա խաղաղության ճանապարհ չէ, սա հաշտեցման ճանապարհ չէ, սա Հայաստանի այսօրը և վաղը դատապարտելու ծուղակ է»,- պնդում է ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում…