«Վենետիկի հանձնաժողովի վարքագծի կանոնակարգով սկզբունքներից կենտրոնականը հավասարության սկզբունքն է, այսինքն՝ Ընտրական օրենսգրքում պետք է երաշխավորվի ընտրությանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հավասարությունը: Սակայն նրանք նախագիծ են բերում մեկ օր առաջ՝ փորձելով արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումը: Դաշինքը ոչ միայն ստորագրված է հուշագրով, այլև մինչև նախագծի հրապարակումն արդեն ԿԸՀ մուտք էր արել դիմում, որով պետք է էլեկտրոնային հաշիվ բացվի ու կարողանանք օգտահաշիվ ստանալ: Այսինքն՝ նաև արդեն իրավական ընթացակարգեր են մեկնարկել ԿԸՀ-ի հետ»,- ասաց Մելոյանը:
Թողնել պատասխան