Ավելորդ վեճի և պրովոկացիայի տեղիք չտալու համար նշեմ, որ գրածս չի նշանակում, թե, մոդայիկ բառով ասած, «գնդակը ՀՀԿ դաշտում է»։ Այդպես կլիներ, եթե այս մոդելավորված խաղը «ֆուտբոլ» լիներ։ Բայց սա «ֆուտբոլ» չէ, այլ համադրման խաղ բազմակի հավասարակշռությամբ կամ եթե կուզեք՝ «եղնիկի որս» (stag hunt)։ Պարզ ասած՝ այլաբանական «գնդակները» միաժամանակ երկուսի դաշտում են։ Անորոշության և փոխադարձ անվստահության պայմաններում երկուսը միաժամանակ պետք է որոշում կայացնեն՝ մեկը՝ պատրաստ տալու՝ հանուն Հայաստանի, մյուսը՝ պատրաստ ընդունելու, որ իրեն տրվածն իրեն չէ, որ տրված է, այլ Հայաստանին։ Առանց այս համադրման ազգային պառակտվածությունը և ձախողումը կարող են դառնալ շոշափելի։
Հ․Գ․ Որքան էլ մերօրյա նեղ տեսանկյունից գրածս անհավանական երևա, իրերի դրությունն այս է։ Լավ եմ հասկանում, որ քչերը կհասկանան գրածս՝ ըստ բովանդակության։ Շատերը կփորձեն գոյություն չունեցող ենթանպատակներ ու «ականջներ» որոնել այս տեքստի հետևում։ Ըմբռնումով եմ մոտենում, քանզի երբ գերագույն նպատակը հայրենիքի փրկությունն է, մնացյալ ամեն ինչ անկարևոր է։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Թողնել պատասխան