🇬🇪 Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում երեկ երթեր, հանրահավաքներ են անցկացվել երկրում հակակառավարական ցույցերի սկսվելուց ի վեր 100 օրվա կապակցությամբ:
📌 Երեկվա ակցիաների կարգախոսն էր «մինչև վերջ»։ Ցուցարարների հիմնական պահանջը արդեն 3 ամիս մնում է անփոփոխ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նրանք կոչ են անում նաև ազատ արձակել իրենց մոտ 50 համախոհներին, որոնց դեմ քրեական գործեր են սկսել շարունակվող բողոքի ակցիաների համատեքստում:
🔸 Եթե առաջին երկու շաբաթվա ընթացքում ոստիկանությունը բազմիցս ուժ էր կիրառում ցուցարարների դեմ՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, ապա այժմ ցուցարարներին զանգվածաբար խոշոր տուգանքների են ենթարկում «հանրահավաքների անցկացման կանոնները խախտելու համար»: |azatutyun.am|

Leave a Reply