❗Եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, մեր հզոր զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները։
📌 Այս մասին X-ում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին.
🇮🇷🇵🇰🇺🇸 «Ի պատասխան [Պակիստանի] վարչապետ Շարիֆի եղբայրական խնդրանքին և հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից ներկայացված 15 կետանոց առաջարկի հիման վրա բանակցությունների խնդրանքը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ Իրանի 10-կետանոց առաջարկի ընդհանուր շրջանակը որպես բանակցությունների հիմք ընդունելու վերաբերյալ, ես հայտարարում եմ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անունից՝
🔸 2 շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի՝ Իրանի ԶՈւ հետ համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատշաճ հաշվի առնելով»,- գրել է Արաղչին, իսկ այդ գրառումը Truth-ի իր էջում վերահրապարակել է Թրամփը։
❗Ես համաձայնում եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա կլինի երկկողմ հրադադար։ 📌 Այս մասին Truth social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ որոշմանը եկել է Պակիստանի վարչապետի եւ բանակի գլխավոր հրամանատարի…
Թողնել պատասխան